»»»Լյուկ Բեսոնի վերաբերյալ սկանդալը խորանում է

Լյուկ Բեսոնի վերաբերյալ սկանդալը խորանում է

Աշխարհահռչակ ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի ղեկավարած EuropaCorp ընկերության բաժնետոմսերի գինը եվրոպական ֆոնդային բորսաներում այսօր կտրուկ անկում է արձանագրել:

Հեռուստատեսային հաղորդումների և ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող այս ընկերության բաժնետոմսերի գինը ընդամենը մի քանի ժամում նվազել է ավելի քան 13 տոկոսով:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆրանսիական Europa 1 ռադիոկայանը տեղեկացրել է, որ մի դերասանուհի, ում ինքնությունը դեռ պաշտոնապես չի բացահայտվում, դիմել է Փարիզի ոստիկանություն` պնդելով, որ հինգշաբթի երեկոյան «Բրիստոլ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Բեսոնն իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել: Ռեժիսորի ներկայացուցիչները Բեսոնին ներկայացվող բռնաբարության մեղադրանքը կտրականապես հերքում են:

2018-05-21T21:03:08+00:00 Մայիսի 21 23:45|Մշակույթ, Շոուբիզնես|0 Comments