»»»Մերկելի դեմ դատական հայց են ներկայացրել

Մերկելի դեմ դատական հայց են ներկայացրել

Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցությունը կանցլեր Անգելա Մերկելի դեմ Սահմանադրական դատարան բողոք է ներկայացրել: Այդ մասին հայտարարել է կուսակցության իրավաբան Շտեֆան Բրանդները: Բողոքը կապված է կառավարության միգրացիոն քաղաքականության հետ, հաղորդում է Zeit պարբերականը։

Իրավաբանը պարզաբանել է, որ բողոքը Կարլսրուե քաղաքի սահմանադրական դատարան է ներկայացվել դեռ ապրիլի 14-ին, սակայն միայն այժմ է այդ մասին հաղորդվում:

Բողոքում նշվել է, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է հարցի լուծմանը բունդեսթագի մասնակցելու իրավունքը, հետևաբար AfD-ն պահանջում է ստուգել Մերկելի՝ փախստականների համար Ավստրիայի հետ սահմանը բացելու 2015-ին կայացրած որոշումը:

2018-05-20T12:15:54+00:00 Մայիսի 20 16:00|Աշխարհ, Արևմուտք|0 Comments