»»»Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը

Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը

Թևի կոտրվածքի պատճառով Ֆրանսիայում հիվանդանոց է տեղափոխվե; աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Այս մասին հաղորդում է BFM հեռուստաալիքը։

 93-ամյա երգիչը վնասել է ուսոսկորը ։ Այժմ Ազնավուրը գտնվում է Նիմ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում:

Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և որ շանսոնյեն մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Հիշեցնենք, որ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր նաև ընթացիկ տարվա ապրիլին, ինչից հետո չեղարկվել էին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգները:

Մայիսի 22-ին Ազնավուրը կնշի ծննդյան 94-րդ տարեդարձը:

2018-05-13T18:34:29+00:00 Մայիսի 13 18:34|Աշխարհ, Արևմուտք|1 Comment