»»»ՌԴ-ում շուրջ 1600 մարդ է ձերբակալվել ընդդիմության ցույցերի ժամանակ

ՌԴ-ում շուրջ 1600 մարդ է ձերբակալվել ընդդիմության ցույցերի ժամանակ

Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվող «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը՝ մեջբերելով ОВД-Инфо անկախ ռուսական իրավապաշտպան լրատվական նախագծի տվյալները:

Մայիսի 5-ին մեկնարկել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում:

Ցուցարարները խոստացել են երթերով ու բողոքի ակցիաներով վերադառնալ մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը:

2018-05-06T10:53:11+00:00 Մայիսի 6 10:31|Աշխարհ, Արևելք|0 Comments