»»»ՌԴ ԱԳՆ-ն արդյունավետ է որակել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դերը

ՌԴ ԱԳՆ-ն արդյունավետ է որակել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դերը

Իրանն արդունավետ դերակատարում ունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում՝ Սիրիայում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է հակաահաբեկչությանը, ապա սիրիական ճգնաժամի օրինակով, որը մեծ մասամբ հրահրվել է գրոհայինների եւ ահաբեկիչների գործողություններով, որոնք, ցավոք, դրսից են հովանավորներ ունեցել…Իրանը Սիրիայում քաղաքական կարգավորման եւ հակաահաբեկչական արդյունավետ գործունեության որոնումներում կարող է եւ իսկապես արդյունավետ ու կարեւոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա իրանական IRNA գործակալության հետ հարցազրույցում:

Անդրադառնալով միակողմանի կարգով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնագիրը խզելուն, ինչի մասին հայտարարում է ԱՄՆ-ն, Զախարովան դա միջազգային իրավական հիմքերի համար սպառնալիք է որակել:

«Այն միակողմանի հայտարարությունները, թե այս գործարքը կարող է խզվել այնպես, ինչպես լսում ենք ամերիկացիներից, իհարկե, առաջին հերթին սպառնալիք է ժամանակակից աշխարհի միջազգային իրավական հիմքերի համար, եւ իհարկե, միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը ոչ մի լրացուցիչ արժեք չի ավելացնի»,- հայտարարել է Զախարովան՝ եզրափակելով, որ սա տարածաշրջանին չի բերի ո՛չ խաղաղություն, ո՛չ հանդարտություն, Եվրոպայում չի բերի ավելի մեծ անվտանգություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ բանավեճերից հետո հայտարարել էր, որ մայիսի 12-ից ոչ ուշ կհայտարարի՝ արդյոք ԱՄՆ-ն մնում է իրանական միջուկային ծրագրի Համատեղ գոծողության համապարփակ ծրագրում, թե ոչ: «Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննարկման մասին» օրենքի (INARA) շրջանակում ԱՄՆ նախագահը պարտավոր է յուրաքանչյուր 90 օրը մեկ Իրանի դեմ պատժամիջոցները հանելու ռեժիմը երկարացնել կամ չերկարացնել:

2018-05-06T14:35:54+00:00 Մայիսի 6 18:26|Աշխարհ, Արևելք|0 Comments