»»»Ջիգարխանյանը շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ

Ջիգարխանյանը շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը բարելավվել է, սակայն նա շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ:Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է նրա մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչը հիմա իրեն ավելի լավ է զգում, բայց պետք է դեռևս մնա բժիշկների հսկողության տակ»,-ասել է Սողոմոնյանը՝ չմանրամասնելով, թե դերասանը երբ է դուրս գրվելու:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ապրիլի 26-ին: Նա միացվել էր թոքերի արհեստական օդափոխման սարքին: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանրության միջին չափի:

2018-04-29T15:38:41+00:00 Ապրիլի 29 16:09|Աշխարհ, Արևելք|0 Comments