»»»Մոսկվայում փոթորկի հետեւանքով 17 մարդ է տուժել

Մոսկվայում փոթորկի հետեւանքով 17 մարդ է տուժել

Մոսկվայում փոթորկի հետեւանքով 17 մարդ է տուժել եւ օգնության  դիմել, նրանցից 14-ը հոսպիտալացվել են: Ինչպես հաղորդել է Մոսկվայի առողջապահության վարչության մամուլի ծառայությունը, երկու տուժածները ծանր վիճակում են:

«Այս պահին Մոսկվայի փոթորկի հետեւանքով 17 մարդ վիրավորվել եւ օգնության է դիմել: Նրանցից 14-ը՝ երեք երեխա եւ 11 մեծահասակ, հոսպիտալացվել են», — նշել է մամուլի ծառայությունը:

Տուժածների շրջանում երեք ամսական երեխա կա, նա առաջիկայում դուրս կգրվի հիվանդանոցից:

«Աղջկան, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում ստացված վնասվածքների պատճառով հնարավոր չեղավ փրկել: Եվս մեկ երեխա միջին ծանրության վնասվածքներով դեռ հիվանդանոցում է », — հավելել են մամուլի ծառայությունում:

Երկու մեծահասակի վիճակը գնահատվում է որպես ծանր, մյուսներինը՝ բավարար եւ միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

2018-04-22T00:07:16+00:00 Ապրիլի 22 0:07|Աշխարհ, Արևելք|0 Comments