»»»Պուտինն ուղերձ է հղել Արաբական պետությունների լիգային

Պուտինն ուղերձ է հղել Արաբական պետությունների լիգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ղեկավարներին հասցեագրած ողջույնի ուղերձում հայտարարել է ԱՊԼ-ի հետ համագործակցության Մոսկվայի պատրաստակամության մասին՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

«Ձեր հանդիպումն անցկացվում է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում բավականին բարդ իրավիճակում: Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Եմենում զինված հակամարտությունները շարունակում են մարդկային կյանքեր խլել, ուղեկցվում են սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ»,- նշված է Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ մարտահրավերները միջազգային հանրությունից հավաքական ջանքեր են պահանջում՝ մեծացնելով այնպիսի կառույցների պահանջարկվածությունը, ինչպիսին ԱՊԼ-ն է:

2018-04-15T15:43:35+00:00 Ապրիլի 15 17:05|Աշխարհ, Արևելք|0 Comments