»»»Մոսկվան քննադատորեն կվերաբերվի Սիրիայի հարցով արեւմտյան եռյակի առաջարկներին. Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվան քննադատորեն կվերաբերվի Սիրիայի հարցով արեւմտյան եռյակի առաջարկներին. Ռուսաստանի ԱԳՆ

Չափազանց դժվար կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձեւի նախագծի վերաբերյալ ողջամիտ փոխզիջում գտնել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Չափազանց դժվար կլինի այս նախագծի շուրջ ողջամիտ փոխզիջման հասնել: Չէի ցանկանա այսօր կանխատեսումներ անել այն տեսանկյունից, թե ինչպես կընթանա այս աշխատանքը, սակայն պետք է հասկանալ, որ մեզ մոտ հայտնի կարմիր գծեր կան: Հավանաբար ինչ-որ անփոխարինելի կարմիր գծեր կան նաեւ արեւմտյան խմբի մոտ», — նշել է Րյաբկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը քննադատորեն կուսումնասիրի բանաձեւի նախագիծը: «Մենք քննադատորեն ենք վերաբերվելու արեւտյան եռյակի առաջարկներին: Ոչինչ մեզ համար նախապես չենք բացառում. եթե այնտեղ խելամիտ էլեմենտներ լինել, մենք կաշխատենք դրանց վրա», -նշել է նա:

2018-04-15T21:52:45+00:00 Ապրիլի 15 22:01|Աշխարհ, Արևելք|0 Comments