»»»Հայաստանի պետական պարտքը մոտենում է 7 մլրդ դոլարի սահմանին

Հայաստանի պետական պարտքը մոտենում է 7 մլրդ դոլարի սահմանին

Հայաստանի պետական պարտքը մոտենում է 7 մլրդ դոլարի սահմանին: Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ պետական պարտքն արդեն կազմել է 6 մլրդ 851.213 մլն դոլար: Պարտքի ցուցանիշերն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանի արտաքին պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 5 մլրդ 559.771 մլն դոլար կամ 2 տրիլիոն 674 մլրդ 194.2 մլն դրամ: Հունվարի համեմատ փետրվարին արտաքին պարտքը նվազել է 15.761 մլն դրամով, բայց նախորդ տարեվերջի համեմատ աճել է: 2017-ի դեկտեմբերին արտաքին պարտքը կազմել էր 5 մլրդ 494.905 մլն դոլար:Ըստ ԱՎԾ-ի՝ արտաքին պարտքից 4 մլրդ 950.531 մլն դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը:
2018-03-30T15:13:17+00:00 Մարտի 30 15:13|Տնտեսություն, Ֆինանսներ|0 Comments