»»»Որ ապրանքներն են թանկացել հունվար-փետրվարին

Որ ապրանքներն են թանկացել հունվար-փետրվարին

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսների համար:

2017 թվականի դեկտեմբերի համեմատ 2018 թվականի փետրվարին գնաճը կազմել է 2.4%:Մասնավորապես՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 4.5%-ով: Հացաբուլկեղենը թանկացել է 0.1%-ով, ալյուրը՝ էժանացել 0.6%-ով:Տավարի միսը թանկացել է 6.8%-ով, խոզի միսը՝ 0.7%-ով, թռչնամիսն էժանացել է 2%-ով: Ձկնեղենի գներն աճել են 1.8%-ով:Կաթնամթերքից կաթի և մածունի գներն անփոփոխ են մնացել, պանիրը թանկացել է 2%-ով, կարագը՝ էժանացել 1.2%-ով: Ձուն էժանացել է 3.4%-ով:

Մրգերի թանկացումը կազմել է 6.9%, բանջարեղենինը՝ 24.1%:Սուրճը և թեյը թանկացել են համապատասխանաբար 0.1 և 0.8%-ով:Ալկոհոլային խմիչքները թանկացել են 0.1%, մասնավորապես, գինին՝ 2.3%-ով: Ծխախոտի գներն անփոփոխ են մնացել:Հագուստը փետրվարին դեկտեմբերին համեմատ էժանացել է 3.8%-ով, կոշիկը՝ 8.2%-ով:Տարվա սկզբին բենզինը թանկացել է 9.1%-ով, դիզելային վառելիքը՝ 20.3%-ով: