», Սոցիալական Հայաստան, Տնտեսություն, Ֆինանսներ»2018թ. հունվար ամսին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 9.1 տոկոսով

2018թ. հունվար ամսին ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 9.1 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 189 177 մարդ, որը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 892 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը կազմել է 965 տոննա ապրանք:

2018 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 4624 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: