», Արևելք, Արևմուտք, Ներքին քաղաքականություն, Սպորտ, Քաղաքականություն»Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրն Օլիմպիական պատվիրակության կազմում կայցելի Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրն Օլիմպիական պատվիրակության կազմում կայցելի Հարավային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոն, որը զբաղեցնում է Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, այս շաբաթ Օլիմպիական պատվիրակության կազմում կայցելի Փհենյան: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է  Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական պաշտոնական աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակությունը կժամանի Հարավային Կորեա փետրվարի 9-ին՝ Օլիմպիական խաղերի բացման օրը, եւ կմնա այնտեղ երեք օր, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: