»»»Պետերբուրգում հիվանդը գովաբանել է հիվանդանոցի բուժանձնակազմին եւ ինքնասպանություն գործել

Պետերբուրգում հիվանդը գովաբանել է հիվանդանոցի բուժանձնակազմին եւ ինքնասպանություն գործել

Սանկտ Պետերբուրգի Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ի տարեց հիվանդը ինքնասպանություն է գործել՝ կախվելով հրշեջ խողովակից: Մահվանից առաջ նա գրություն է թողել, որում բժիշկներին շնորհակալություն է հայտնել, հաղորդում է «Ֆոնտանկան»:

76-ամյա տղամարդու հրաժեշտի նամակում նշված է, որ բուժանձնակազմը ոչ մի բանում մեղավոր չէ՝ «նրանք գերազանց են աշխատում»: Հիվանդը պարզաբանել է, որ ապրելուց հոգնել է: «Ամեն ինչ ունայն է»,- գրել է նա:

Գրությունը հայտնաբերել են Քննչական կոմիտեի աշխատակիցները մահացածի մարմինը զննելիս, որը հայտնաբերել են գործողությունների կաբինետի հետեւում գտնվող հրշեջ խողովակից կախված: Նրա մահվան փաստով նախաքննական ստուգում է կատարվում. հնարավոր է՝ գրության եւ նախկինում տղամարդու կողմից լրացված փաստաթղթերի ձեռագերրի փորձաքննություն նշանակեն:

Ինչպես նշում է պարբերականը, մահվանից առաջ տղամարդը հասցրել է կտակ կազմել:

2018-02-15T17:50:40+00:00 Փետրվարի 15 17:50|Առողջություն, Հասարակություն|0 Comments